1. Արծաթ-կարկաչուն աղբյուրն է խոսում հավիտենաբար

Chapter 1

Chapter 1

* * *

Արծաթ-կարկաչուն
Աղբյուրն է խոսում հավիտենաբար,
Իմ ուղիների հեռվում անկոպար,
Հավիտենաբար
Քո սերն է հնչում։
Անձրևային ե՜րգ —
Աստղերի ուղին մշուշ ծովերում —
Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,
Մոլորումներում՝
Հայրենի՜ եզերք...
Լույսերը մեռան,—
Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ —
Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ,
Քնքուշ ու թովիչ
Պայծա՜ռ հանգրվան...

Comments